Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սանկցիաները Իրանի դեմ կարող են հանվել, եթե...

Սանկցիաները Իրանի դեմ կարող են հանվել, եթե...
17.09.2013 | 12:30

«Մենք գնահատում ենք Իրանի նոր ղեկավարության հայտարարությունը միջուկային ծրագրի վերաբերյալ մեծ թափանցիկություն ապահովելու և մտահոգությունը փարատելու ճանապարհների որոնման մասին: Իհարկե, դա պետք է կատարվի ոչ միակողմանի, այլ սանկցիաների բեռը համաժամանակյա հանելու հետ, նախ և առաջ` միակողմանի սանկցիաները, որ ընդունվել են Անվտանգության խորհրդի բանաձևերը և արևմտյան մի քանի երկրների պարտավորությունները խախտելով»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ